Ֆրենկի դե Յոնգը մտածում է, որ «Բարսելոնան» նոր փորձեր կանի իրեն վաճառելու համար

Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը ակնկալում է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը նոր փորձեր կանի իրեն վաճառելու համար։

The Athletic-ի տեղեկություններով՝ հոլանդացուն մոտ կանգնած աղբյուրը պնդում է, որ ֆուտբոլիստն իսկապես այնպիսի զգացողություն ունի, որ նորից կփորձեն ազատվել նրանից։

Սակայն Ֆրենկիի կարծիքը չի փոխվել։ Դե Յոնգը ոչ մի դեպքում մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից», քանի որ ֆուտբոլիստը լիովին երջանիկ է «Կամպ Նոուում»:

«Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք հետևել են Ֆրենկիին, դեռ չեն սառեցրել իրենց հետաքրքրությունը կիսապաշտպանի նկատմամբ։