Պաշտոնական. «Նոան» խզել է պայմանագիրը ռուս պաշտպանի հետ

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում ելույթ ունեցող Երևանի «Նոան» երկկողմանի համաձայնության խզել է պայմանագիրը ռուս պաշտպան Ալեքսանդր Նեստերովի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Շնորհակալություն ենք հայտնում նրան ցուցաբերած բարձր որակների և պրոֆեսիոնալիզմի համար, մաղթում ենք հաջողություններ հետագա կարիերայում»,- ասված է երևանյան ակումբի հայտարարության մեջ:

22-ամյա պաշտպանը «Նոայի» գույները պաշտպանում էր 2022 թվականի հունիսից:

Ալեքսանդր Նեստերովը Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում անցկացրել է 9 խաղ, գոլով կամ գոլային փոխանցմամբ աչքի չի ընկել: