Արգենտինայի ֆուտբոլի ասոցացիան որոշում է կայացրել Լիոնել Սկալոնիի ապագայի վերաբերյալ

Լիոնել Սկալոնին կշարունակի գլխավորել Արգենտինայի հավաքականը, հայտնում է TyC Sports-ը:

Կողմերը կերկարաձգեն պայմանագրի ժամկետը, որն ավարտվում է 2022 թվականի դեկտեմբերի 31-ին:

Սպասվում է, որ նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Հիշեցնենք, որ Լիոնել Սկալոնին Արգենտինայի հավաքականը գլխավորում է 2018 թվականից:

Նրա գլխավորությամբ արգենտինացիները 2021-ին հաղթել են Ամերիկայի գավաթի խաղարկությունում, իսկ վերջերս նաև Մունդիալ 2022-ում