Ֆրան Գարսիան կարող է վերադառնալ հարազատ ակումբ

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է թիմ վերադարձնել Ֆրան Գարսիային «Ռայո Վալեկանոյից», հայտնում է AS-ը:

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը 22-ամյա իսպանացուն տեսնում է որպես թիմի աջ պաշտպան՝ Կարվախալի հավանական փոխարինողի։

Գարսիան «Ռեալի» սան է, նա տեղափոխվել է «Ռայո Վալեկանո» 2021 թվականի հուլիսին:

2021/22 մրցաշրջանում Գարսիան «Ռայո Վալյեկանոյի» կազմում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։