Ժորժինյո. «Ես նրան լավ մասնագետ եմ համարում»

Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն խոսել է գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի աշխատանքի մասին.

«Փոթերը ունի իր սեփական հստակ ծրագրերը: Նրան ժամանակ է պետք թիմին իր բոլոր գաղափարները փոխանցելու համար։

Ես նրան լավ մասնագետ եմ համարում։ Գրեհեմը որակյալ աշխատանք է կատարում, և այժմ ժամանակն է արդյունքի հասնելու»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։