«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Վիկտոր Օսիմենին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմենին։

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» սկսել է փոխարինող փնտրել Գակպոյին այն բանից հետո, երբ հոլանդացին որոշել է տեղափոխվել «Լիվերպուլ»: 

Ֆուտբոլիստը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականի սեպտեմբերից։ Ընթացիկ մրցաշրջանում նա նեապոլցիների կազմում անցկացրած 14 խաղում դարձել է 10 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: