Զլատան Իբրահիմովիչ. «Չեմ ցանկանում ավարտել կարիերաս»

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ, չնայած ծանր վնասվածքին, չի ցանկանում ավարտել մրցելույթները։

«Ես շուտով կվերադառնամ։ Չեմ պատրաստվում ավարտել կարիերաս։ Ես կվերադառնամ ու չեմ հանձնվի»,- 40-ամյա շվեդ հարձակվողի խոսքը մեջբերում է La Gazzetta dello Sport-ը։

Հավելենք, որ Իբրահիմովիչը ծնկի վիրահատության է ենթարկվել և շարունակում է վերականգնողական գործընթացը։

Սպասվում է, որ շվեդ հարձակվողը շարք կվերադառնա 2023 թվականի հունվարին։