Սեսկ Ֆաբրեգասը ասել է, թե ինչով է զբաղվելու մարզական կարիերան ավարտելուց հետո

Իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը, ով աշխարհի չեմպիոն և Եվրոպայի կրկնակի չեմպիոն էր դարձել ազգային հավաքականում, նշել է այն երիտասարդ ֆուտբոլիստին, ով այս պահին ամենաշատն է տպավորում իրեն։

«Ինձ շատ է դուր գալիս Մուսիալան Մյունխենի «Բավարիայից»: Չափազանց տաղանդավոր, խելացի և արագաշարժ ֆուտբոլիստ է»,- գրել է Ֆաբրեգասը Twitter-ում:

Հարցին, թե արդյոք մտածում է ապագայում մարզիչ դառնալու մասին, 35-ամյա Ֆաբրեգասը պատասխանել է. «Ես քրտնաջան աշխատում եմ դրա վրա»:

Ֆաբրեգասը ներկայումս հանդես է գալիս Իտալիայի Բ Սերիան ներկայացնող «Կոմոյում»: