Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա

«Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Բունդեսլիգայում։

Ըստ Metaratings-ի, մի քանի գերմանական ակումբներ հավակնում են գնել հայազգի կիսապաշտպանի տրանսֆերը:

Թիմերից մեկի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել ֆուտբոլիստի շրջապատի ու ակումբի ղեկավարներից մեկի հետ։

«Ցլերը» պատրաստ են բաց թողնել Սպերցյանին, եթե հաջողվի պայմանավորվել տրանսֆերի գնի շուրջ։