Կիլիան Մբապպեն կրկին պայմաններ է առաջադրել ՊՍԺ-ի ղեկավարությանը

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն թիմում մնալու համար երեք պայման է առաջադրել ակումբին, հայտնում է OK Diario-ն։

Մբապպեն ցանկանում է որպեսզի բրազիլացի հարձակվող Նեյմարը հեռանա։  Երկրորդ պայմանը Լոնդոնի «Թոթենհեմի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի գնումն է:

Երրորդը Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Զինեդին Զիդանին թիմ հրավիրելն է: