Յուպ Հայնկեսը սրտի վիրահատության է ենթարկվել

«Բավարիայի» և Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Յուպ Հայնկեսը սրտի վիրահատության է ենթարկվել։

Վիրահատությունից հետո 77-ամյա գերմանացին գրեթե երկու շաբաթ ստիպված է եղել պառկել վերակենդանացման բաժանմունքում։

«Դա իմ կյանքի ամենավատ ժամանակաշրջանն էր: Ես չէի կարողանում քնել, ժամանակը ձգձգվում էր, դա նման էր նահատակության»,- Հայնկեսի խոսքերն է մեջբերում Bild-ը։

Այժմ Հայնկեսը ապաքինման փուլում է: