Պաուլո Դիբալան կարող է հեռանալ հռոմեական ակումբից

Իտալական «Ռոմայի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան կարող է հեռանալ հռոմեական ակումբից, եթե թիմն ընթացիկ մրցաշրջանի արդյունքներով չնվաճի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, հայտնում է 90min-ը:

Կողմերի միջև կնքված պայմանագրում կետ կա, ըստ որի, եթե «Ռոման» չնվաճի Չեմպիոնների Լիգայի ուղեգիր, ապա ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից 20 միլիոնի դիմաց:

Transfermarkt-ը 30 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: