World Cup 2022. ՖԻՖԱ-ն Մունդիալի հետ կապված պաշտոնական հայտարարություն է տարածել

ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնել է, որ Կատարում ավարտված ֆուտբոլի աշխարհի առաջնությունում չեն եղել պայմանավորված խաղեր:

Կառույցի կողմից ստեղծված բազմակողմանի հետազոտություն անցկացնող խումբը դեկտեմբերի 22-ին ավարտել է աշխատանքն ու հայտնել, որ մրցաշարի հանդիպումների արդարության հարցում կասկածներ չկան:

Ուսումնասիրվել են բոլոր՝ 64 խաղերի հետ կապված խաղադրույքները, ֆուտբոլիստների կամ այլ շահագրգիռ անձանց պահվածքը, սոցցանցերում արված գրառումները:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր (3-3, 11մ.՝ 4-2) Ֆրանսիայի թիմին ու դարձել աշխարհի եռակի չեմպիոն: