Մարզական արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել Ռոբերտ Լևանդովսկու որակազրկման վերաբերյալ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու որակազրկումը Իսպանիայի առաջնության 3 խաղով չի չեղարկվի:

Լեհ հարձակվողը հեռացվել է խաղադաշտից Լա Լիգայում նոյեմբերի 8-ին կայացած «Օսասունայի» դեմ խաղում:

Այնուհետև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան և Լա Լիգան որոշեցին Լևանդովսկուն պատժել երեքխաղյա որակազրկմամբ։

«Բարսելոնան» փորձել է պատիժը վիճարկել Մարզական արբիտրաժային դատարանում։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, բողոքարկումը մերժվել է, և այժմ Լևանդովսկին բաց կթողնի «Էսպանյոլի», «Ատլետիկոյի» և «Բետիսի» դեմ հանդիպումները։