Պեդրին խոսել է Սերխիո Բուսկետսի թիմը լքելու հնարավորության մասին

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին խոսել է այն մասին, որ Սերխիո Բուսկետսը մտադիր է հեռանալ թիմից։

«Հուսով եմ, որ նա կշարունակի խաղալ, նա շատ կարևոր ֆուտբոլիստ է: Ես սիրում եմ խաղալ նրա հետ։

Երբ նա մեզ հետ չէ, մենք նկատում ենք նրա բացակայությունը խաղադաշտում։ Հուսով եմ, որ նա հնարավորինս երկար կմնա այստեղ»,- ասել է Պեդրին: