Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդը» երկարաձգել է թիմի միանգամից չորս ֆուտբոլիստի պայմանագիր

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հոլանդացի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ ակումբն ակտիվացրել է ավտոմատ երկարաձգման կետը 4 ֆուտբոլիստների պայմանագրերում:

1 տարով երկարաձգվել են անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի, պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտի, բրազիլացի կիսապաշտպան Ֆրեդի և անգլիացի պաշտպան Լյուկ Շոուի պայմանագրերը:

«Ես կարող եմ հաստատել դա: Մենք երջանիկ ենք ու շարժվում ենք ճիշտ ուղղությամբ: Նրանք մեծ ներդրում ունեն «Մանչեսթեր Յունայթեդի» գրանցած արդյունքներում»,- Տեն Հագի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը: