Արգենտինայի հավաքականի դարպասապահը, գուցե փոխի ակումբային գրանցումը

«Վիլյառեալի» դարպասապահ Խերոնիմո Ռուլին կարող է կարիերան շարունակել Հոլանդիայում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա արգենտինացու տրանսֆերը հավակնում է գնել «Այաքսը»: Սպասվում է, որ ամստերդամյան ակումբը ֆուտբոլիստի հետ պայմանագիր կկնքի հունվարին:

Ռուլին այս մրցաշրջանում Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում «Վիլյառեալի» կազմում՝ բաց թողնելով 10 գոլ և 7 անգամ անառիկ պահել դարպասը։ Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո: