Հրատապ. Ֆրանսիացի երկրպագուները պահանջում են վերախաղարկել ԱԱ-2022-ի եզրափակիչը

Ֆրանսիացի երկրպագուները պահանջում են վերախաղարկել ԱԱ-2022-ի եզրափակիչը, հայտնում է RMC Sport-ը:

Սկսվել է ստորագրահավաք, որին արդեն մասնակցել են ավելի քան 200000 երկրպագուներ: Նրանք կարծում են, որ Արգենտինա – Ֆրանսիա Կատարում ավարտված Մունդիալի եզրափակիչի խաղի լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը բացահայտ կողմնակալ որոշումներ է կայացրել՝ 11-մետրանոց նշանակելով Անխել դի Մարիայի ընկնելու դրվագում և հաշվելով Լիոնել Մեսսիի՝ լրացուցիչ ժամանակում խփած գոլը:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի եզրափակիչում Արգենտինայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր (3-3, 11մ՝ 4-2) Ֆրանսիայի թիմին ու դարձել աշխարհի եռակի չեմպիոն: