Պոլ Պոգբայի եղբայրը ազատ է արձակվել կալանավայրից

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի եղբայրը՝ Մատիա Պոգբան, ազատ է արձակվել բանտից, Le Parisien-ին հայտնել է նրա փաստաբանը։

Հիշեցնենք, որ Մատիա Պոգբան, ինչպես նաև երեք այլ կասկածյալներ, ձերբակալվել էին սեպտեմբերին՝ կապված Պոլ Պոգբայից 13 միլիոն եվրո շորթելու փորձի հետ։

Ազատվելուց հետո Մատիան կհայտնվի վարչական հսկողության տակ։ Նրան արգելված է շփվել մոր՝ Յեո Մորիբայի, եղբոր՝ Փոլի, ինչպես նաև գործով մյուս մեղադրյալների հետ։ Նա չի կարող լքել երկիրը և օգտվել սոցիալական ցանցերից։