Ռոման Բերեզովսկին խոսել է Արսեն Զախարյանի մասին

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Ռոման Բերեզովսկին խոսել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում ելույթ ունենալու որոշումը:

«Ինչպես եմ ես ընդունել Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականում ելույթ ունենալու փա՞ստը: Ես իրավունք չունեմ որևէ բան ասելու: Եթե ես ցանկանայի դատապարտել կամ դատել որևէ մեկին, ապա կգնայի իրավաբանական ֆակուլտետ, կդառնայի դատախազ կամ դատավոր:

Իրավունք չունեմ որևէ մեկի որոշումը դատապարտել: Դա նրա ընտրությունն է և պետք է հարգել: Նա ունի նույնքան իրավունքներ, որքան մենք բոլորս:

Բոլորիս համար էլ փոքր-ինչ ցավալի է այդ ընտրության համար, քանի որ մենք կարող էինք ուժեղ ֆուտբոլիստ ունենալ Հայաստանի հավաքականի կազմում: Ցանկացած պարագայում, մենք շարունակում ենք նրան մաղթել լավագույնը և երկրպագել նրան:

Եթե նա ձեռք բերի հայկական անձնագիր, ապա մեր ու ռուսական հասարակությունը ըմբռնումով կմոտենա: Նա իր լավ խաղով և գործի նկատմամբ վերաբերմունքով կարող է ինչ-որ բան փոխել, այդ թվում՝ սեփական անձի նկատմամբ վերաբերմունքը»,- Բերեզովսկիի խոսքը մեջբերում է Metaratings-ը:

19-ամյա Զախարյանը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 6 խաղի, կատարել 1 գոլային փոխանցում: