ՈւԵՖԱ-ն մրցաշար կանցկացնի Ռուսաստանում

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) պատժամիջոցների սահմանումից հետո առաջին անգամ մրցաշար կանցկացնի Ռուսաստանում, հայտնում է «РБК Спорт»-ը:

«2023 թվականի մայիսին Վոլգոգրադում նախատեսվում է անցկացնել երիտասարդական հավաքականների զարգացման միջազգային մրցաշար։ Այն անցկացնելու պայմանավորվածությունները ՈւԵՖԱ-ի հետ ձեռք են բերվել մի քանի ամիս առաջ»,- «РБК Спорт»-ին հայտնել են Ռուսաստանի ֆուտբոլային միությունից:

Հիշեցնենք, որ փետրվարից ռուսական ակումբներն ու տղամարդկանց և կանանց Ռուսաստանի բոլոր տարիքային հավաքականները հեռացվել են ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մրցաշարերից: