Պաշտոնական. Անդրե Օնանան ավարտեց միջազգային կարիերան

Միլանի «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնանան հայտարարել է Կամերունի հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Յուրաքանչյուր պատմություն ունի իր ավարտը, և իմ պատմությունը Կամերունի հավաքականում նույնպես ավարտվեց:

Ֆուտբոլիստները գալիս ու գնում են, անունները հպանցիկ են, բայց Կամերունը մնում է հավերժ, ինչպես և իմ սերն ազգային հավաքականի և մեր ժողովրդի հանդեպ, որոնք միշտ աջակցել են մեզ, դժվար պահերին:

Իմ կամերունական սիրտը կշարունակի բաբախել և ուր էլ գնամ, միշտ պայքարելու եմ Կամերունի դրոշը հնարավորինս բարձր պահելու համար»,- սոցցանցերում գրել է 26-ամյա դարպասապահը:

Անդրե Օնանան Կամերունի հավաքականի կազմում անցկացրել էր 34 հանդիպում։ Նա ազգային հավաքականում նորամուտը նշել էր 2016 թվականին։