Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան նոր ակումբ ունի

Մեքսիկայի հավաքականի դարպասապահ Գիլյերմո Օչոան ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է իտալական «Սալերնիտանա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Կողմերը կնքել են կես տարվա պայմանագիր՝ հետագայում երկարաձգման հնարավորությամբ:

Օչոան 2019 թվականի օգոստոսից խաղում էր մեքսիկական «Ամերիկա» ակումբում: Այս մրցաշրջանում անցկացրել է 20 հանդիպում, որոնցից 7-ում անառիկ է պահել դարպասը:

Օչոան նախկինում խաղացել էր բելգիական «Ստանդարտում», իսպանական «Մալագայում» և «Գրանադայում», ֆրանսիական «Այաչոյում»: