Խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը կներդրվի թոփ առաջնությունում

Խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը կներդրվի Իտալիայի առաջնությունում:

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հայտարարել է Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ կիրառված տեխնոլոգիայի ներդրման մասին։

Խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը կկիրառվի հունվարից, երբ կվերսկսվի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը: