Պիրս Մորգանը «խայթել» է Լիոնել Մեսսիին

Լրագրող Պիրս Մորգանը, ով հիանալի հարաբերությունների մեջ է Կրիշտիանու Ռոնալդուի հետ, հերթական անգամ «խայթել» է Լիոնել Մեսսիին։ Վերջին շաբաթների ընթացքում Մորգանը մեկ անգամ չէ, որ ասել է, որ Մեսսիին չի համարում ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստը։

«Բուենոս Այրեսի բնակչությունը 15 միլիոն մարդ է։ Այսինքն՝ քաղաքի բնակիչները, ովքեր տանը մնացին, նույնպես, ինչպես ես, հավատում են, որ Մարադոնան մնում է արգենտինացի մեծագույն ֆուտբոլիստը», – գրել է Մորգանը սոցցանցերում՝ մեկնաբանելով Արգենտինայի հավաքականի շքերթը Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակի պատվին։