«Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել ՊՍԺ

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարկո Ասենսիոն կարող է տեղափոխվել ՊՍԺ։ Ֆրանսիական ակումբը ցանկանում է ֆուտբոլիստին գնել անվճար, հայտնում է AS-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մադրիդի «Ռեալը» դեռ նոր պայմանագիր չի առաջարկել Մարկո Ասենսիոյին։ Միաժամանակ, հնարավոր է, որ «սերուցքայինների» առաջարկը հաջորդի։

Մադրիդի «Ռեալի» կազմում Մարկո Ասենսիոն անցկացրել է 250 հանդիպում, որոնցում խփել է 52 գոլ և կատարել 27 գոլային փոխանցում։