Խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը կներդրվի Իտալիայի առաջնությունում:
Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) հայտարարել է Կատարում կայացած աշխարհի առաջնության ժամանակ կիրառված տեխնոլոգիայի ներդրման մասին։
Խաղից դուրս վիճակի որոշման կիսաավտոմատ համակարգը կկիրառվի հունվարից, երբ կվերսկսվի Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանը: