Անխել դի Մարիան հայտնվել է երեք ակումբների ուշադրության կենտրոնում

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Անխել դի Մարիան հայտնվել է երեք երկրների ակումբների ուշադրության կենտրոնում։ Լրագրող Նիկոլո Շիրայի խոսքով՝ արգենտինացի են եկել թիմեր Բրազիլիայից, ԱՄՆ-ից և Արաբական Միացյալ Էմիրություններից։

Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանն ինքը չի շտապում ընդունել այս առաջարկներից մեկը։ Արգենտինացու առաջնահերթությունը «Յուվենտուսում» մնալն է առնվազն մինչև այս մրցաշրջանի ավարտը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը «ծեր սինյորային» միացել է այս ամառ՝ որպես ազատ գործակալ ՊՍԺ-ից: Վերջերս ֆուտբոլիստը Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն։