Մադրիդի «Ռեալի» պաշտպանը կլքի ակումբը

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Նաչո Ֆերնանդեսն այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ ակումբից։ Marca-ի տեղեկություններով՝ կողմերը կասկածում են ավարտվող համագործակցության երկարաձգմանը։

Ավելի վաղ լուրեր էին պտտվում, որ Նաչոն դժգոհ է խաղային պրակտիկայի քանակից և այլևս չի համաձայնում նստել պահեստայինների նստարանին, ինչը նա արել է «արքայական ակումբում» իր կարիերայի գրեթե բոլոր տարիներին։

Հավանական է, որ ֆուտբոլիստը մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Սանտյագո Բեռնաբեու»-ն՝ ազատ գործակալի կարգավիճակով: