Պաշտոնական. Իսկոն հեռացավ «Սևիլիայից»

Իսպանացի կիսապաշտպան Իսկոն հեռացավ անդալուզական «Սևիլիայից»: Կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ակումբը ցանկանում է Իսկոյին հաջողություններ մաղթել նոր պրոֆեսիոնալ հանձնարարություններ իրականացնելիս»,- ասվում է իսպանական ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իսկոն «Սևիլիայից» հեռանում է թիմի մարզական տնօրեն Ռամոն Մոնչիի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:

30-ամյա ֆուտբոլիստը «Սևիլիայի» կազմում մասնակցել է 19 պաշտոնական խաղի, խփել 1 գոլ, կատարել 3 արդյունավետ փոխանցում: