«Մանչեսթեր Յունայթեդը» նոր առաջարկ է պատրաստում «Միլանի» ֆուտբոլիստի համար

Կիսապաշտպան Իսմայիլ Բենասերը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Այս մասին հայտնում է The Sun-ը։

Նշվում է, որ մանկունիանցիները նոր առաջարկ կանեն «ռոսոներիներին»՝ ալժիրցու տրանսֆերի վերաբերյալ, ով կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում։

«Յունայթեդը» հետաքրքրված է Բենասերի ծառայություններով դեռևս 2018 թվականից, երբ թիմը մարզում էր Օլե Գունար Սուլշերը։

Բանակցությունները կմեկնարկեն հունվարին: