Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել Ֆրանսիա

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարող է տեղափոխվել «Մարսել», հայտնում է 90min-ը։

37-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագրի վաղաժամ խզումից հետո առանց աշխատանքի է։ Մոտ ապագայում ֆուտբոլիստը նախատեսում է իր համար նոր ակումբ գտնել, և նրա հավակնորդներից մեկը ֆրանսիական «Մարսելն» է:

Նախկինում ակումբը բազմիցս հերքել է Կրիշտիանու Ռոնալդուի հետ հնարավոր պայմանագիր կնքելու մասին լուրերը։