Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի Հռոմ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանիել Սեբալյոսն առաջիկայում կարող է համալրել «Ռոմայի» շարքերը, հայտնում է Sport.es-ը:

Ըստ աղբյուրի՝ իսպանացի ֆուտբոլիստի ծառայություններով անձամբ Ժոզե Մոուրինյոն է հետաքրքրված: 25-ամյա ֆուտբոլիստն իր հերթին դեմ չէ լքել «արքայական» ակումբը:

Հաղորդվում է, որ Սեբալյոսի ճակատագիրն այժմ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի ձեռքերում է:

Եթե Անչելոտտին հրաժարվի Սեբալյոսի ծառայություններից, ապա «սերուցքայինները» պատրաստ կլինեն նրա տրանսֆերը զիջել 20 միլիոն եվրոյի դիմաց: