«Պարի Սեն Ժերմենը» նոր տրանսֆերային թիրախ ունի

«Պարի Սեն Ժերմենը» հետաքրքրված է «Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսի ծառայություններով, հայտնում է L’Equipe-ը:

25-ամյա իսպանացին փարիզցիների համար այլընտրանքային տարբերակ է այն դեպքում, եթե ակումբը չկարողանա համաձայնության գալ «Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերի հարցում:

Տորեսի պայմանագիրը «Վիլյառեալի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականը:  Այս մրցաշրջանում Տորեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 14 հանդիպում: