ՊՍԺ-ն որոշում է կայացրել Լիոնել Մեսսիի ապագայի հետ կապված

ՊՍԺ-ի ղեկավարությունը լավատեսորեն է տրամադրված Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում։

Վերջերս աշխարհի չեմպիոն դարձած 35-ամյա արգենտինացին դեռ չի կողմնորոշվել իր ապագայի հարցում։ Հայտնի է, որ հարձակվողը կարող է կա՛մ մնալ ՊՍԺ-ում հաջորդ մրցաշրջանում, կա՛մ տեղափոխվել «Ինտեր Մայամի», կա՛մ վերադառնալ «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է Sport-ը, ՊՍԺ-ն մտադիր է արագացնել ֆուտբոլիստի հետ պայմանագրի երկարաձգման գործընթացը։