Էրիկ տեն Հագն առաջին թիմի մարզումներից հեռացրել է թիմի առաջատարներից մեկին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը թիմի անգլիացի հարձակվող Ջեյդոն Սանչոյին հեռացրել է առաջին թիմի մարզումներից վատ ֆիզիկական մարզավիճակի պատճառով, հայտնում է Manchester Evening News-ը:

Հոլանդացի մասնագետը ֆուտբոլիստի համար մշակել անհատական մարզումային ծրագիր:

22-ամյա Սանչոն «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2021 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիայից»:

Թիմի կազմում անցկացրած 52 խաղում նա խփել է 8 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում:

Անգլիայի Պրեմիեր Լիգայի 14 տուրերից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 5-րդն է: