Ֆրանկ Կեսյեի առողջական վիճակի մասին նոր տեղեկություն կա

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեն ապաքինվել է վնասվածքից և վերսկսել է մարզումները թիմի ընդհանուր խմբի հետ։

Կոտդիվուարցին ապաքինվել է նախատեսվածից շուտ: Սպասվում էր, որ նա պատրաստ կլինի դեկտեմբերի 31-ին կայանալիք Լա լիգայի 15-րդ հանդիպմանը, որի շրջանակում «Բարսելոնան» կհանդիպի  «Էսպանյոլի» հետ: