World Cup 2022. Բարսելոնայում բուռն են տոնել Արգենտինայի հավաքականի հաղթանակը (VIDEO)

Բարսելոնայում երկրպագուները շատ բուռն են տոնել Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Արգենտինայի հավաքականի տարած հաղթանակը խորվաթների նկատմամբ (3-0) և եզրափակիչի ուղեգիր նվաճելը:

Այս խաղում գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել ֆրանսիական ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին, ով  «Բարսելոնայի» լեգենդ է:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Արգենտինայի հավաքականը դեկտեմբերի 18-ին կմրցի Ֆրանսիա – Մարոկկո դիմակայության հաղթողի հետ: