Բարսելոնայի դատարանը վճիռ է կայացրել Նեյմարի մեղադրանքի վերաբերյալ

Բարսելոնայի դատարանը չեղարկել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի դեմ մեղադրանքը։ Դատարանը ֆուտբոլիստի համար երկու տարվա ազատազրկում և տուգանք էր պահանջել 2013 թվականին՝ «Բարսելոնա» տեղափոխության ժամանակ ենթադրյալ կոռուպցիոն սխեմաների համար։

Մեղադրանքները հանվել են նաև «Բարսելոնայի» նախկին նախագահներ Սանդրո Ռոսելի և Խոսեպ Բարտոմեուի դեմ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը:

Նշենք, որ բրազիլացին 222 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվել էր ՊՍԺ։