Զլատան Իբրահիմովիչ. «Չունեմ ոչ գրաֆիկ, ոչ մարզումների ժամանակացույց»

Եթե ​​պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտնի դարձավ նրանով, որ ամեն ինչ ծրագրված է րոպեների և վայրկյանների ընթացքում, այդ թվում՝ մարզումները, ապա շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը չի կարող պարծենալ նման բծախնդիրությամբ։

Ինչպես պարզաբանել է Իբրահիմովիչը, նա, իհարկե, մարզվում է, բայց գրաֆիկ չունի՝ ամեն օր ինքն է որոշում՝ ինչ և որքան անել։

«Չունեմ ոչ գրաֆիկ, ոչ մարզումների ժամանակացույց։ Մարզվում եմ այնքան ժամանակ, որքան զգում եմ, որ դա անհրաժեշտ է»,- Իբրահիմովիչի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։