«Մանչեսթեր Յունայթեդը» նոր պայմանագիր կառաջարկի թիմի ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդի» 18-ամյա հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն կարող է նոր պայմանագիր կնքել թիմի հետ, հայտնում է Sports-ը:

Աղբյուրի համաձայն, ղեկավարությունը սկսել է աշխատել ֆուտբոլիստի հետ նոր պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Կողմերը բանակցում են արդեն մի քանի ամիս։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023թ-ին։

Նշենք, որ ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մեկ հանդիպում է անցկացրել։