Կոդի Գակպոն պետք է որոշում կայացնի

Հոլանդիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռենե վան դե Կերկհոֆը խոսել է ՊՍՎ-ի հարձակվող Կոդի Գակպոյի նկատմամբ Մադրիդի «Ռեալի» հետաքրքրության մասին:

«Ես վստահելի աղբյուր ունեմ, որն ինձ ասել է, որ «Ռեալը» թիրախավորում է Կոդիին: Նրան տեսնում են որպես Կարիմ Բենզեմային փոխարինող։

Ամռանը Գակպոն կորոշի, թե որտեղ է շարունակելու իր ելույթները։ Կարծում եմ՝ Իսպանիան Կոդիին ավելի է սազում, քան Անգլիան»,- Կերկհոֆի խոսքերն է մեջբերում Voetbalzone-ը։