Լուիս Էնրիկե․ «Առայժմ ոչ մի հարցում չեմ ստացել»

Իսպանացի մասնագետ Լուիս Էնրիկեն, ով վերջերս լքել է Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, խոսել է Մադրիդի «Ատլետիկոյում» հնարավոր աշխատանքի մասին։

«Ակումբը պետք է ինձ առաջարկ անի։ Առայժմ ոչ մի հարցում չեմ ստացել»,- ասել է մասնագետը Իբայ Լլանոսի հետ զրույցում։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ նա թիմի ղեկին կարող է փոխարինել արգենտինացի Դիեգո Սիմեոնեին։