«Նապոլիի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Նապոլիի» և Մեքսիկայի հավաքականի հարձակվող Իրվինգ Լոզանոյով, հայտնում է Daily Mirror-ը:

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբը մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կնքել 27-ամյա վինգերի հետ։

Լոզանոյի գործող պայմանագիրը «Նապոլիի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Transfermarkt-ը մեքսիկացուն գնահատում է 28 միլիոն եվրո: