Թեո Էրնանդեսը՝ մանչեսթերյան գրանդի դիտակետում

«Մանչեսթեր Սիթին» հետևում է «Միլանի» և Ֆրանսիայի հավաքականի պաշտպան Թեո Էրնանդեսին:

Ինչպես հայտնում է Calciomercato-ն, անգլիական ակումբի ղեկավարությունը բարձր է գնահատում 25-ամյա ֆուտբոլիստի խաղը ԱԱ-2022-ում։

Այնուամենայնիվ, Էրնանդեսն իր ապագան տեսնում է միայն Միլանում՝ չնայած այլ թիմերի հետաքրքրությանը։

Այս մրցաշրջանում Էրնանդեսը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Ակումբի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 55 միլիոն եվրո: