Ամերիկացի ներդրողները մտադիր են ձեռք բերել ՊՍԺ-ի բաժնետոմսերը

Ամերիկացի ներդրողները մտադիր են ձեռք բերել ՊՍԺ-ի բաժնետոմսերը, հայտնում է Lequipe-ը։ Հիմնադրամը, որի անունը չի հաղորդվում, պատրաստվում է ձեռք բերել փարիզյան ակումբի 10-15 տոկոսը։

Այս պահին ակումբի լիիրավ սեփականատերը Qatar Sports Investment-ն է։ Կատարից ներդրողները ՊՍԺ-ն գնել են 2011 թվականին։ Այդ ժամանակվանից թիմը ութ անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։