World Cup 2022. Լուկա Մոդրիչ. «Մենք երբեք չենք հանձնվում»

Խորվաթիայի ազգային հավաքականի առաջատար Լուկա Մոդրիչը մեկնաբանել է Կատարում ընթացող Մունդիալի քառորդ եզրափակիչում ազգային թիմի տարած հաղթանակը Բրազիլիայի հավաքականի նկատմամբ (1-1, 4-2՝ 11-մ):

«Իհարկե, աշխարհի առաջնության մեկնարկից առաջ մեզանից սպասումներ չկային, բայց մարդիկ տեսան, որ մենք կարող ենք հեռուն գնալ: Կարևորն այն է, որ մենք ունեինք հավատ և վստահություն:

Ես գիտեմ, որ հաղթանակը մեզ ավելի շատ վստահություն կհաղորդի: Մենք երբեք չեն հանձնվում, մեր հավատը մեծ է»,- Մոդրիչի խոսքը մեջբերում է beIN Sports-ը: