Ռոնալդ Կումանը կգլխավորի Հոլանդիայի ազգային հավաքականը

Ռոնալդ Կումանը կզբաղեցնի Հոլանդիաայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

Այս մասին հավաքականի մամուլի ծառայությունը հայտնել էր դեռ ապրիլ ամսին:

Կումանի պայմանագիրը ազգային ընտրանու հետ նախատեսված կլինի մինչև 2026 թվականը:

Կումանը ազգային հավաքականում աշխատելու փորձ արդեն ունի (2018-ից 2020 թվականներին):

Մասնագետն աշխատել է նաև կատալոնական «Բարսելոնայում», անգլիական «Էվերտոնում», իսպանական «Վալենսիայում» և այլ ակումբներում: