Դուշան Վլահովիչը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Բրիտանական լրատվամիջոցները գրում են, որ «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչը հունվարին կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»:

CBC Sports-ի հավաստմամբ,  լոնդոնյան ակումբը կարող է փորձել պայմանագիր կնքել սերբի ֆուտբոլիստի հետ, քանի որ ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը։

Այնուամենայնիվ, Վլահովիչը ցանկանում է շարունակել ելույթները «Յուվենտուսում», նա չի մտածում թուրինյան ակումբը լքելու մասին։