World Cup 2022. Ամերիկացի լրագրողը մահացել է Հոլանդիա – Արգենտինա խաղի ժամանակ

Ամերիկացի լրագրող, Գրանտ Ուոլը մահացել է Կատարում շարունակվող Մունդիալի քառորդ եզրափակիչում կայացած Հոլանդիա – Արգենտինա խաղի ժամանակ:

Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա եղբայրը: Լրագրողի մահը հաստատել է նաև ԱՄՆ-ի ֆուտբոլի ֆեդերացիան:

Մահացածի եղբայրը հայտնել է, որ նրան կարող են սպանած լինել՝ հաշվի առնելով Կատարի իշխանություններից ստացած սպառնալիքները: